«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Այս աննկարագրելի հայրենասեր մարդը մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է կատարել ու կատարում

Այս աննկարագրելի հայրենասեր մարդը մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է կատարել ու կատարում
19.03.2023 | 23:37

Երեկ վերջապես ջերմ, ազգային արժեքներով պարուրված մթնոլորտում էի հայտնվել՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մեր ուսանողի հրավերով ներկա էինք իր հայրիկի՝ սիրիահայ վաստակաշատ հայագետ, դոկտոր ՀԱԿՈԲ ՉՈԼԱՔՅԱՆԻ 75-ամյակի հանդիսությանը։

Այս աննկարագրելի հայրենասեր մարդն իր ողջ ներուժը նվիրել է հայագիտության բոլոր ճյուղերի հետազոտությանը, հեղինակ է շուրջ 60 հատոր գիտական ստեղծագործությաև և բազում գեղարվեստական գործերի, մի ամբողջ ինստիտուտի աշխատանք է կատարել ու կատարում։

Աշխարհի բոլոր ծայրերից հայ համայնքները տեսաուղերձներ էին հղել՝ նվիրված իրենց սիրելի դոկտորին։

ՈՒնկնդրեցինք ազգային ու օրորոցային երգերի հրաշալի մեկնաբանություններ, հատկապես օպերային երգչուհի Լուսինե Օրդուխանյանի կատարմամբ։

Հայաստանյան սակավաթիվ կառույցներ ևս հիշել էին՝ Ազգային ակադեմիայի հայագիտության ինստիտուտը և Գրողների միությունը, ինչն արդեն վատ չէ։

Բայց առավել կարևորն այն էր, որ այս միջոցառումը նախաձեռնել էին երիտասարդները՝ «Մուսա լեռ» հայրենակցական միության երիտասարդական թևը, երիտասարդների մեջ ազգային ոգին դյուրին չէ խաթարել։

Չոլաքյանը ուսանել է ԵՊՀ-ում, ավարտել է արագացված համակարգով՝ 3 տարում, որպեսզի շուտ վերադառնա ծննդավայր և նվիրվի իր սիրած հայապահպան գործին։ Քեսապի ցեղասպանության արդյունքում հարկադարված է եղել դարձյալ գաղթել։0

Ի դեպ, իր` «Քեսապի երեք օրերը» գրքում մի ուշագրավ և ուսանելի դրվագ կա. թուրքական ահաբեկիչները մի քանի անգամ հայտնվում են բնակավայրի մերձակայքում, բայց առանց մարտերի հետ են վերադառնում, իսկ արդեն 2014 թ. մարտի 21-ին դարձյալ հայտնվելով, անցնում գրոհի՝ զգոնությունը գրեթե իսպառ կորցրած, դիմակայելու, անգամ ամենաանհրաժեշտ կենցաղային իրերը, պարզապես տաք հագուստ վերցնելու համար անպատրաստ խաղաղ բնակիչների նկատմամբ։ Բնակավայրը ոչ միայն թալանում են՝ տանելով, ինչ հնարավոր է, այլև մոխրի վերածում։

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ. Ստորև մի հատված լսեք այդ վաստակաշատ մարդու խոսքից:

https://www.facebook.com/gevorg.danielyan.9/videos/767958398181793

Դիտվել է՝ 11796

Մեկնաբանություններ